BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Այսօր թե՛ կինոյում, թե՛ թատրոնում ամենից պահանջված ժանրը կատակերգությունն է»

«Այսօր թե՛ կինոյում, թե՛ թատրոնում ամենից պահանջված ժանրը կատակերգությունն է»
24.06.2015 | 11:45

Հունիսի 24-ին և 26-ին ՈՒսումնական թատրոնում կկայանա «Օսկար» ներկայացման պրեմիերան: Կլոդ Մանիեի ստեղծագործության հիման վրա բեմադրված կատակերգությունը Վարդգես Բարսեղյանի մագիստրոսական աշխատանքն է, որը ղեկավարել է Երևանի փոխքաղաքապետ, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը:

ՎԱՐԴԳԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում ասաց, որ բեմադրական աշխատանքները տևել են մոտ երեք ամիս: Դերերում բացառապես երիտասարդ դերասաններ են (Տաթևիկ Ադումյան, Արթուր Ղալումյան, Սոնա Վարդանյան և այլք): Բեմանկարիչն ու հագուստի ձևավորողը Անուշ Մելքումյանն է: «Մենք երկար ենք մտածել, ինչպես բեմում ստանալ ֆրանսիական մթնոլորտ, սկսած հագուստի ընտրությունից, դեկորացիայից, ընդհուպ դռան զանգն էինք երկար փնտրում, որ բեմում ներկայացվի 60-ականների Ֆրանսիան»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով` այսօր թե՛ կինոյում, թե՛ թատրոնում ամենից պահանջված ժանրը կատակերգությունն է, ինչը հավանաբար պայմանավորված է սոցիալ-տնտեսական վիճակով:


Անդրադառնալով` «Մեր շուրջն այնքան բաներ են կատարվում. ժամանակակից դրամատուրգների ժամանակակից կյանքին առնչվող պիեսները, ի՞նչ եք կարծում, ավելի մոտ, հարազատ չե՞ն լինի հանդիսատեսին» հարցին, զրուցակիցս ասաց, որ այսօր դժվար է գտնել լավ դրամատուրգիական գործեր, որ հնարավոր լինի դնել ժամանակին ստեղծված գործերի կողքին. «Բացի այդ, ռեժիսորի համար շատ դժվար է աշխատել հեղինակի հետ: Ռեժիսորն ուզում է փոփոխություն անել, հեղինակը չի համաձայնում: Ես ականատես եմ եղել այդ դաժան պրոցեսին»:
Ի՞նչ ճակատագիր` շարունակություն կունենա «Օսկար»-ը` հետաքրքրվեցի:
«Հույս ունեմ, որ բեմադրությունը հավանության կարժանանա: Ըստ այդմ` կորոշենք` տանե՞լ մարզեր, երկրից դուրս, մասնակցե՞լ փառատոների: Հույս ունենք, որ գոնե Հայաստանում, եթե ոչ արտերկրում, կարող ենք հաջողության հասնել»,-ասաց Վարդգես Բարսեղյանը:


Արմինե ԱԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ